Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ակումբը նախատեսում է մի քանի թանկարժեք գնումներ կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ «Բորուսիա»-ն պատրաստվում է 40 մլն եվրո ծախսել տրանսֆերներ ձեռք բերելու նպատակով: Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, մենք պարտավոր ենք հզորացնել մեր թիմի կազմը, բայց ոչ «Բավարիա»-ի ճանապարհով, քանի որ այն ունի ավելի լավ պայմաններ և տարբերակներ:
Մենք դարձել ենք լուրջ մրցակից «Բավարիա»-ի համար` ֆուտբոլային առումով: Իսկ ֆինանսական առումով «Բավարիա»-ն վստահաբար գերազանցում է մեզ: Սակայն մենք միևնույն է` պատրաստվում ենք փոխել մեր մարտավարությունը»,- գերմանական լրատվամիջոցները մեջբերում են Կլոպի խոսքերը:










































