Կատալոնական «Բարսելոնա»-ի երկրպագուները կարծում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խորամանկել է, որպեսզի «Ոսկե գնդակ»-ի քվեարկության արդյունքում շրջանցի Լիոնել Մեսսիին:
Այդ նպատակով նա չի մասնակցել լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով կազմակերպված քվեարկությանը, քանի որ չէր կարող քվեարկել իր օգտին: Նրա փոխարեն քվեարկությանը մասնակցել է Պորտուգալիայի ազգային հավաքականում նրա խաղընկեր Բրունո Ալվեշը, ով իր ձայնը տվել է Ռոնալդուին:
Իսկ Մեսսին ու Ինյեստան, որոնք ևս «Ոսկե գնդակ»-ի հավակնորդներ էին, Ալվեսի տեսադաշտից ընդհարապես դուրս են մնացել: Ռոնալդուն բացառում է, որ խորամանկել է և պնդում է, որ քվեարկությանը չի մասնակցել հարգելի պատճառներով:
«Ես չէի կարող մասնակցել քվեարկությանը, քանի որ հավաքի առաջին իսկ օրը Պորտուգալիայի հավաքականը լքեցի վնասվածքի պատճառով»,- հայտարարեց Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ պորտուգալացին հարցման արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ «Ոսկե գնդակ»-ը 4-րդ անգամ անընդմեջ ստացավ Լիոնել Մեսսին:






































