Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը հետաքրքրվում է «Միլան»-ի պաշտպան Իգնասիո Աբատեի ծառայություններով:
Իտալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ռուսական ակումբը պատրաստ է Իտալիայի ազգային հավաքականի պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 12 մլն եվրո: Այդ գումարը 2 մլն-ով գերազանցում է ռուսական ակումբի նախորդ առաջարկը:
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Անդրեա դ՛Ամիկոն հաստատել էր, որ ակումբները սկսել են բանակցություններ վարել: Հիշեցնենք, որ «Զենիթ»-ի կազմում հանդես է գալիս նաև իտալացի եզրային պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն:






































