«Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կապտագույներ»-ի կազմի հնարավոր հզորացումը:
«Ես իսկապես գոհ եմ իմ թիմից, իմ սաներից, մենք լավ ենք խաղում, և հուսով եմ` կարող ենք էլ ավելի լավ խաղալ:
Այժմ հունվարն է, և նորմալ է, որ լրատվամիջոցներում զանազան լուրեր են շրջանառվում: Եթե անհրաժեշտ լինի ինչ-որ քայլի դիմել, մենք անպայման կանենք դա: Սակայն ես հարգում եմ իմ սաներին և վստահում եմ նրանց»,- Բենիտեսին մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` լոնդոնյան ակումբը դեռևս ընդամենը 1 տրանսֆեր է ձեռք բերել. ակումբ է տեղափոխվել Սենեգալի ազգային թիմի և «Նյուքասլ»-ի հարձակվող Դեմբա Բան:








































