Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն շարունակում է մարզվել թիմից առանձին ու աշխատում է մարզասրահում, հայտնում է Marca-ն:
Բացի նրանից մարզասրահում է շարունակում աշխատել մյուս պորտուգալացի պաշտպանը՝ Պեպեն, ով վերականգնվում է ոտնաթաթի վիրահատությունից հետո:
Նշենք նաև, որ ևս երկու պաշտպաններ՝ Մարսելոն ու Ռաուլ Ալբիոլը, արդեն լիովին ապաքինվել են ու կարող են հենց այսօր էլ դաշտ դուրս գալ ու օգնել «Ռեալ»-ին հաղթել «Սելտա»-ին:






































