«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեկնաբանել է լուրերն այն մասին, թե թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ իտալական ակումբից:
«Ալեգրիի հետ լավ փոխհարաբերություններ ունենք: Ամեն պարագայում մենք պիտի արդյունքներով դատենք ամեն ինչ:
Ալեգրիի ապագան կախված է թիմի ցուցադրած արդյունքներից: Չեմ ուզում տարբերակներով խոսել. եկեք ուղղակի սպասենք»,- ասել է Բեռլուսկոնին:







































