Իրանը կարող է ԼՂ հակամարտության կարգավորման գործում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերով հանդես գալ։ Հաղորդում է IRIB News-ը՝ հղում անելով ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթին։
Դիվանագետը հայտարարել է, որ Իրանը խաղաղ կարգավորման կողմանկից է։ Ըստ նրա՝ երկու երկրները ի վիճակի են այդ իրագործելու։
Նա նշել է, որ Իրանն պատրաստ է ամեն ինչ անելու, որպեսզի հակամարտությունը չսրվի, և մարդիկ չտուժեն դրանից։