Երևանի «Բանանց»-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հունվարի 7-ից սկսած՝ «Բանանց»-ն սկսել է նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին:
Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի և նրա օգնականներ Կարեն Սիմոնյանի, Արթուր Ոսկանյանի և Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Բանանց»-ը հունվարի յոթին անցկացրել է առաջին մարզումը մոտ մեկամսյա հանգստից հետո:
Թիմի կազմում անհատական ծրագրով մարզվել են Վալտեր Պողոսյանն ու Անդրանիկ Քոչարյանը, ովքեր վիրահատվել էին 2012 թվականի վերջնամասում: Առայժմ ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ է մարզվում նաև Նարեկ Գյոզալյանը, ով նույնպես վնասվածքի պատճառով բաց էր թողել առաջնության մի քանի հանդիպումներ:








































