ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է նոր օրինագիծ, որը ֆինանսների նախարարությանը կարգելի 1 տրիլիոն դոլար արժողությամբ մետաղադրամներ թողարկել: Այս մասին հաղորդվում է Հանրապետական կուսակցությունից կոնգրեսմեն Գրեգ Ուոլդենի կայքում:
Նրա խոսքերով՝ «նման մեատղադրամներ արտադրելը անհեթեթ է և վտանգավոր»:
ԱՄն-ում «փող տպել» թույլատրվում է միայն Դաշնային պահուստային համակարգին: Դրա հետ մեկտեղ օրենքը ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս թողարկել ցանկացած արժեքի մետաղադրամներ:
Այս մետաղադրամների օգնությամբ պետական գանձարանը ԴՊՀ-ից կարող է գնել պետական պարտատոմսերը, այնուհետև թողարկել դրանք կանխիկի տեսքով, որպեսզի չբարձրացվի պետական պարտքի առավելագույն շեմը:







































