Իրանը Իսլամական հեղափոխության ժամանակներից խնդիր չի ունեցել երկրում ընտրությունների հետ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«1979-ին Իսլամական հեղափոխության ժամանակներից ի վեր Իրանում անցկացված բոլոր ընտրությունները՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական, եղել են ազատ և արդար»,- ասել է Խամենեին Կում քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել նախագահական ընտրություններից առաջ խուսափել սադրիչ հայտարարություններից:
Նախագահական ընտրություններն Իրանում կանցկացվեն 2013-ի հունիսի 14-ին:
Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում, քանի որ երկրի Սահմանադրությամբ դա արգելվում է: