«Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Սթարիջը, ով «կարմիրներ»-ի կազմ է տեղափոխվել հունվարին՝ Լոնդոնի «Չելսի»-ից, գովեստի խոսքեր է հղել իր նոր ակումբին:
««Լիվերպուլ»-ը լավագույնն է այն բոլոր թիմերից, որոնց կազմում ինձ բախտ է վիճակվել խաղալ: Այն ԱՊԼ-ի ամենահանճարեղ թիմն է: Շնորհակալ եմ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչին իմ տեղափոխությունը հնարավոր դարձնելու համար: Ուրախ եմ, որ մասնագետը հավատում է իմ ուժերին: Այժմ ցուցաբերված վստահությունը պետք է արդարացնեմ խաղադաշտում»,- նշել է ֆուտբոլիստը:







































