Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

«Կյանքի խոսքը» կհաղթի՞ Եվրադատարանում

Վիրավորանքի և զրպարտության հոդվածով «Իրավունք» թերթի հետ դատական վեճ ունեցող «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին շարունակում է բողոքարկել դատարանի վճիռն ու օրերս դիմել է Վճռաբեկ դատարան: Նշենք, որ առաջին ատյանն ու վերաքննիչ դատարանը մերժել էին ավետարանական եկեղեցու հայցը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Կյանքի խոսք»-ի մամուլի խոսնակ Արմեն Լուսյանն ասաց, որ «Կյանքի խոսքն» անարդար է համարում դատարանի վճիռը, և որ իրենք հնարավոր է՝ գնան մինչև Եվրադատարան:

«Կարծում եմ՝ «Կյանքի խոսքը» կշահի գործը Եվրադատարանում, քանի որ այստեղ ակնհայտ է, որ խախտում թույլ է տվել լրատվամիջոցը, որովհետև որևէ փաստական տվյալ չուներ, դրա վրա մի ամբողջ եզրահանգում է կառուցել, ընդ որում՝ վիրավորական բնույթի եզրահանգում, բացարձակապես որևէ փաստ չունենալով ձեռքի տակ»,- մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը։

Նա հավելեց. «Այստեղ ավելի շատ հարցը լրագրողական էթիկայի դաշտում է գտնվում: Այլ հարց է՝ Եվրադատարանը դրամական փոխհատուցման կսահմանի՞, թե՞ ոչ: Խոսքը արդարացի փոխհատուցման մասին է: Կարևոր է՝ Եվրադատարանը սահմանի, որ տեղի է ունեցել խախտում: Դատարանը կարող է որոշել, որ բարենպաստ դատական ակտն արդեն իսկ արդարացի փոխհատուցում է և դրամական փոխհատուցման կարիք չկա»:

«Կյանքի խոսք»-ը դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, որտեղ «Իրավունք»-ը ավետարանական եկեղեցուն մեղադրում է մանկապղծության, պոռնոգրաֆիա տարածելու և դարի այլ մեղքերի մեջ: «Կյանքի խոսքը» վիրավորանք և զրպարտություն է համարում նաև թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք» արտահայտությունը:

Նշենք, որ ավետարանական եկեղեցին դրամական պահանջ չէր ներկայացրել թերթին և հասցված վիրավորանքի դիմաց պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը:

«Հայցը մերժելն անընդունելի է, որովհետև եթե նման խոսքն է ընդունելի համարվում, ապա դա կանաչ լույս է կոնկրետ կրոնական կազմակերպությունների նկատմամբ բռնություն կամ ատելություն սերմանող խոսքի համար: Շատ վտանգավոր է նման մոտեցումը, և կարծում եմ` Վճռաբեկը պետք է այդ սխալն ուղղի»,- տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը: Ըստ նրա` ժողովրդավարական հասարակարգում անընդունելի է նման լրագրությունը:

«Նման վճիռների կայացումը կանաչ լույս է մամուլում ատելության և բռնության քարոզի տարածման համար, որն արդեն քրեական վարույթ է մտնում: Միայն մեկ փաստական տվյալի վրա, որ Կարեն Արայանի մայրն ասել է, թե Անժելա Սարգսյանն այս կազմակերպության անդամ է, մի ամբողջ քննադատական նյութ է պատրաստվել կազմակերպության գործունեության վերաբերյալ` առանց ուսումնասիրելու կազմակերպության գործունեությունը, մտնելու այդ կազմակերպություն, հարցազրույցներ վերցնելու»:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը եզրակացություն էր ներկայացրել դատական այս վեճի վերաբերյալ` համարելով, որ լրատվամիջոցը կրոնական կազմակերպության գործունեության և նրա կողմից քարոզվող գաղափարների վերաբերյալ իր գնահատականները, կարծիքները և դատողությունները արտահայտելիս չի ունեցել փաստացի տվյալներ, այլ հիմնվել է մեկ փաստական տվյալի, այն է՝ երրորդ անձի հայտարարության վրա, դրանից բխեցրել է ընդհանուր բնույթի վերացական մի շարք եզրահանգումներ և դատողություններ:

«Եվ երբ բացակայում են փաստական հանգամանքները, առաջին պլան է մղվում Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ փաստական տվյալների բացակայության պայմաններում առերևույթ է դառնում արժանապատվությունը արատավորելու դիտավորության առկայությունը: Իսկ այս չափորոշիչի առկայությունը էական է հայտարարությունը վիրավորական կամ զրպարտող բնույթի համարելու համար»,- ասված է եզրակացության մեջ:

Խորհուրդը համարել է նաև, որ ծաղրանկարների մատուցման նման եղանակը կարող էր վիրավորել կրոնական կազմակերպության անդամների կրոնական զգացմունքները, իսկ «աղանդ» բառի շարունակաբար և հետևողականորեն օգտագործումը «լրատվանյութը վերածում է կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում