2012 թ. Թուրքիան, 2011 թ. համեմատությամբ, 8.64 անգամ մեծացրել է ոսկու արտահանումը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ոսկու արդյունաբերման ասոցիացիայի հաղորդագրությունը:
Հաշվետվության համաձայն՝ 2012 թ. Թուրքիան արտահանել է 12.7 միլիարդ դոլարի ոսկի, իսկ 2011 թ. այս ցուցանիշը կազմել է 1.47 միլիարդ:
Անցած տարի Թուրքիան ամենաշատ ծավալով ոսկի արտահանել է Իրան: 2012 թ. ոսկու արտահանումն այս երկիր մեծացել է 51.5%-ով 2011 թ. համեմատությամբ՝ կազմելով 120.7 տոննա:
2012 թ. ընթացում Թուրքիան Իրան է արտահանել 6.5 միլիարդ դոլար, ԱՄԷ՝ 4.2 միլիարդ դոլար, Շվեյցարիա՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ ոսկի:
2012 թ. Թուրքիան ներկրել է 7.3 միլիարդ դոլարի ոսկի:










































