ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ելույթը՝ հայտարարելով, որ այն ուղղված չէ երկրում հակամարտության դադարեցմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Գլխավոր քարտուղարը հիասթափված է հունվարի 6-ին Բաշար Ասադի ունեցած ելույթից և համարում է, որ այն չի աջակցի կարգավորմանը, որը վերջ կդնի սիրիացի ժողովրդի տառապանքներին»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Ինչպես բացատրել է Նեսիրկին, Պան Գի Մունի հիասթափությունը կապված է այն բանի հետ, որ Ասադը հաշվի չի առել Սիրիայի բնակչության բոլոր շերտերի և բոլոր ուժերի մասնակցությամբ անցումային կառավարություն ստեղծելու վերաբերյալ պլանը: Այդ պլանը փորձում է իրականացնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, որը հույս ունի,թե սիրիական ճգնաժամը 2013-ին կկարգավորվի:
ԱՄՆ-ն արդեն Ասադի պլանն անվանել է «իրականությունից կտրված»: Մինչդեռ Իրանի իշխանությունները Ասադի ներկայացրած պլանի իրականացման կոչ են անում:











































