Դամասկոսը բանտերից 11 հազար մարդու է ազատ արձակել` այս տարվա հունիսին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարած համաներումից ի վեր: Այս մասին գրում է France Presse-ը:
«11 հազար մարդ է համաներվել և բանտերից ազատ արձակվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախագահ Ասադի հայտարարած համընդհանուր համաներումն ամենազանգվածայինն է համարվում` Սիրիայի ճգնաժամի սկսվելուց ի վեր:







































