Փոքրիկ, դանդաղաշարժ, բավական ոչ համակրելի Դիտա ֆոն Թիզը մանկուց զբաղվել է բալետով: Դպրոցական տարիներին աղջիկը բացահայտ հիանում էր 20-րդ դարի 20-50-ականների դերասանուհիներով ու պարուհիներով և փորձում էր ամեն ինչում կրկնօրինակել նրանց: Այսպես, տարիների ընթացքում «ծնվեց» անթերի Դիտա ֆոն Թիզը՝ «բուռլեսկի թագուհին՝ գրում է kulturologia.ru-ն:



Դիտա ֆոն Թիզը դժվար ճանապարհ է անցել: 15 տարեկանում կանանց ներքնազգեստի խանութում աշխատում էր որպես վաճառողուհի: Քոլեջն ավարտելուց հետո նա աշխատանքի է ընդունվում տեղի սթրիփ ակումբներից մեկում, որտեղ առաջին անգամ սկսում է հանդես գալ զուգագուլպաներով, սև սեղմիրանով ու երկար ձեռնոցներով:



Դիտան հորինեց իր սկանդալային շոուն՝ լոգանք շամպայնի բաժակի մեջ, որով էլ մեկնեց շրջագայության: Հետաքրքիր ծանոթությունները ու Playboy-ի նոր հերոսուհի դառնալու առաջարկը պտտեցրին նրա գլուխը, ինչի արդյունքում աղմկահարույց ֆոտոսեսիան դարձավ պարբերականի պատմության մեջ ամենալավերից մեկը:
Դրանից հետո Դիտան դադարեց համարվել մերկապարուհի ու դարձավ «բուռլեսկի թագուհի: Նրան սկսեցին ուշադրություն դարձնել նորաձևության տներն ու հայտնի բրենդները: Աղջիկը դարձավ Ջոն Գալիանոյի ու Ժան Փոլ Գոտիեի ամենասիրելի մոդելը:





Դիտան թողարկում է DITA CLASSICS կոսմետիկայի սահմանափակ շարքը ARTDECO-ի հետ միասին, ստեղծում ներքնազգեստի, զգեստների ու աքսեսուարների հավաքածու:









































