51-ամյա շոտլանդացի մարզիչ Դևիդ Մոյեսը գլխավորել է իսպանական Պրիմերայի «Ռեալ Սոսյեդադ»-ը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Էվերթոն»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզչի հետ մինչև 2016 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրվել:
Հիշեցնենք` իսպանական ակումբի նախկին գլխավոր մարզիչը նոյեմբերի 2-ին հեռացվել է աշխատանքից` անբավարար արդյունքների պատճառով:








































