Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լուրջ է վերաբերվում ՄԱԿ-ի առաջարկությանը` երկրի մի շարք քաղաքներում հրադադարի վերաբերյալ` սկսած Հալեպից: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Սիրիայի պետական ԶԼՄ-ներին:
Առաջարկությունն արվել է Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչի և Ասադի հանդիպման ժամանակ:
Բացի Հալեպից, հրադադարի ռեժիմը կարող է կիրառվել նաև երկրի այլ հատվածներում` ներառյալ Դամասկոսին հարակից շրջանները:








































