Կոլումբիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի մասնակցի ԱՄՆ-ի և Սլովենիայի դեմ հանդիպումներին, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Հարձակվողը բաց է թողել «կարմիր սատանաներ»-ի վերջին հանդիպումները վնասվածքի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջինս կկարողանար հանդես գալ Կոլումբիայի հավաքականի հանդիպումներին, սակայն վերջին պահին չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:









































