Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը այսօրվանից սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ:
Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցեցին 20-ը: Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Դավիթ Մանոյանը գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Վաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում:








































