Բրազիլացի կիսապաշտպան Օսկարը նոր պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Չելսի»-ի հետ:
23-ամյա կիսապաշտպանն «ազնվականներ»-ի կազմում հանդես կգա մինչև 2019թ.: Նա լոնդոնյան ակումբին միացել է 2012թ.: Օսկարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 խաղ՝ խփելով 4 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում:
«Շատ երջանիկ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Չելսի»-ի հետ: Ինձ դուր է գալիս խաղալ «Չելսի»-ում ու ապրել Անգլիայում: Այստեղ 2 հիանալի տարի եմ անցկացրել: Առջևում ևս 5-ն է»,- Օսկարի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:








































