Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն քննադատություններին, թե ինքը գոռոզ մարդ է:
«Նույնիսկ Աստված չի կարող բոլորի ցանկությունները բավարարել: Ես փորձում եմ լինել այնպիսին, որպիսին դուր է գալիս երկրպագուների մեծամասնությանը: Դրա հետ միասին ես կարծում եմ, որ չափից դուրս համեստ լինելն էլ սխալ է: Մարդիկ կան, որ սիրում են ինձ, մարդիկ էլ կան՝ ատում են: Ես միշտ փորձում եմ անել հնարավորը՝ լավագույն որակներս ցույց տալու համար: Իմ կարծիքով՝ միշտ հնարավորը պիտի անես՝ քո գործում լավագույնը լինելու համար»,- ասել է պորտուգալացին:










































