«Նապոլի»-ի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին կարող էր Ռուսաստանի առաջնություն տեղափոխվել նախորդ ամռանը:
Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը 55 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն մերժվել է: Նշվում է, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է եղել անձամբ «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին:
Ռուսաստանյան ակումբը, սակայն, կտրականապես մերժվել է, ինչի հետևանքով այլ տարբերակներ է փնտրել և գնել է «Պորտու»-ի բրազիլացի հարձակվող Հալկի տրանսֆերը:










































