Սնահավատ մարդիկ հաճախ պատմում են պատմություններ գերբնական ուժերի հետ բախվելու մասին, իսկ հոլիվուդյան և ճապոնացի մասնագետները այդ պատմությունների հիման վրա գլուխգործոցներ են ստեղծում:
Ուրվականները համաշխարհային մշակույթի կերպարներ են, սակայն գիտությունը դեռ չի գտել նրանց գոյության ապացույցներ, հայտնում է vesti.ru-ն: Սակայն որոշ մարդիկ, որ գլխուղեղային վնասվածքներ ունեն, երբեմն այնկողմային օբյեկտների զգացողություն են ապրում:
Հետազոտողները փորձեր էին անցկացրել նման մի շարք հիվանդների մասնակցությամբ և եզրակացրել, որ նման զգացողությունները կարող են առաջանալ այն դեպքում, երբ մարդու ուղեղն ի վիճակի չէ ինտեգրել տարբեր ազդանշաններ, որ ստացվոմ են վերջույթներից: Այդ մասին ասվում է նոր հոդվածում, որ հրապարակվել են Current Biology ամսագրում:
Որպեսզի ստուգեն այդ հիպոթեզը, նյարդաբանները փորձեր են անցկացրել նաև առողջ կամավորների հետ, որի ընթացքում ռոբոտի օգնությամբ վերստեղծել են ուրվականի ներկայության պատրանք:
Գիտնականները ներկայումս ցանկանում են փորձն անցկացնել առողջ կամավորների մասնակցությամբ ու գլխուղեղի քունքագագաթային կեղևի թեստավորման հետ միաժամանակ, որպեսզի համոզվեն քունքագագաթային կեղևի նշանակությամբ՝ անդշիրիմյան ներկայության պատրանքի ստեղծման հարցում:
Հետազոտությունն ուղղված է ոչ միայն հետազոտողների հետաքրքրության բավարարմանը, այլև փորձ է հասկանալու ուրվականների մասին պատմությունների ծագումը:









































