«Նապոլի»-ի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսի կարծիքով` ակումբը ճիշտ քայլ է կատարել` բաց չթողնելով ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանիին 55 մլն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստը գեղեցիկ հեթ-տրիկ է հեղինակել «Ռոմա»-ի դեմ խաղում:
«Կավանին ֆանտաստիկ խաղացող է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում է: Մենք հրաժարվեցինք 55 մլն եվրոյից, քանի որ Կավանին մեր թիմում դեռևս շատ անելիքներ ունի:
Էդիսոնի և Մարիո Բալոտելիի տրանսֆերների փոխանակմանն այնքան էլ լավ չեմ վերաբերվում, սակայն հաճույքով կդիտեի Կավանի-Բալոտելի հարձակվողների զույգի խաղը»,- ասել է դե Լաուրենտիսը:







































