Բուլղարիայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ազդեցիկ գործարար Միխայիլ Միխովին չորեքշաբթի օրը Պրավեցի հյուրանոցներից մեկում հայտնաբերել են մահացած վիճակում:
Մահվան պատճառն ինֆարկտն է եղել: Միխովը 47 տարեկան էր:
Բուլղարական մամուլն իր հերթին վարկած է առաջ քաշում, որ ազդեցիկ գործարարի մահը կարող էր պատահական չլինել:
Միխովին էին պատկանում մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում` Բուլղարիայում գարեջուր արտադրող 3 խոշորագույն ընկերությունները, որոնց պատճառով էլ նրան հաճախ անվանում էին Мишо Бирата /գարեջուր Միշա /:
Բուլղարական Novinite.com տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, գործարարը մեծ կապեր է ունեցել. նրա մտերիմներն են եղել երկրի նախագահ Գեորգիու Պիրվանովը և վարչապետ Բոյկո Բորիսովը:










































