Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում:
Soccernews-ի տեղեկությունների համաձայն` Մյունխենի «Բավրաիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է և մտադիր է ձեռք բերել նրա իրավունքները: Նշվում է, որ ձեռք բերելով Ռամոսի տրանսֆերը, 43-ամյա մասնագետը ցանկանում է հզորացնել իր թիմի պաշտպանության գիծը:
Ինչ վերաբերում է «արքայական ակումբ»-ին, ապա այն չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից և պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել նրան:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը 9 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում և մեկ գոլի հեղինակ դարձել:










































