Անցած շաբաթ համացանցում հիթ է դարձել YouTube-ում տեղադրված Fiat 500L-ի խիստ անսովոր գովազդը: Այս տեսահոլովակում, որը արդեն 2 միլիոն մարդ է դիտել, դերասանուհի Ռեյչել Դոնովանը ռեփերի դեր է կատարում:
Նա հանդիսատեսին պատմում է իր երեխաների և շների, օրգազմի նմանակման, անլվա ափսեների մեջ դրված ձկան ձողիկների և այն մասին, թե ինչպես է անդամագրվել ընթերցողների խմբակին միայն այն պատճառով, որպեսզի այնտեղ գինի խմի, և այլն:
Դոնովանը երգում է այն մասին, որ մայրությունը նրան բանտարկյալի է վերածել և որ նա պատրաստ է իր երկու երիկամն էլ վաճառել, միայն թե մի քիչ հանգստանա և քնի:
ԶԼՄ-ները նշում են, որ այս գովազդը ուղղված է երիտասարդ ծնողներին, ովքեր այդ կերպարում իրենք իրենց են ճանաչում:
Հոդվածում ասվում է, որ Fiat-ի գլխավոր տնօրենն այս գովազդը փորձարկել է իր կնոջ վրա, որից հետո որոշել է, որ այն ստացվել է:








































