Ամենայն հավանականությամբ, մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհամալրի «Լիվերպուլ»-ի կազմը: Այս մասին գրում է Metro-ն:
«Լիվերպուլ»-ը դարպասապահի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 6.5 մլն եվրո: Օչոան «Մալագա» է տեղափոխվել 2014թ. ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Պարբերականը տեղեկացնում է, որ «Լիվերպուլ»-ը դարպասապահի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Հիշեցնենք, որ Օչոան իրեն հիանալի էր դրսևորել «Մունդիալ-2014»-ին:








































