Ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին կարծում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում կայանալիք Տուլայի «Արսենալ»-ի հետ խաղում առնվազն հեթ-տրիկի հեղինակ կդառնա:
Նա կանխատեսում է «Սպարտակ»-ի հաղթանակը 4:1 հաշվով:
« «Սպարտակ»-ը կհաղթի, քանի որ Յուրա Մովսիսյանը մարզավիճակ է ձեռք բերում: Կարծում եմ՝ նա առնվազն հեթ-տրիկ կձևակերպի:
Այո, «Արսենալ»-ը հաղթել է վերջին 2 խաղերում՝ այդ թվում և հաղթելով «Զենիթ»-ին: Բայց հրաշքները հենց դրանով են հիանալի, որ հազվադեպ են կրկնվում»,- Sovsport-ի հետ զրույցում ասել է Տրաբուկին:










































