«Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսյեդադ» խաղում դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ:
Խաղի մեկնարկում անակնկալ էր Անտոնիո Ադանի՝ դարպասում տեղ զբաղեցնելը: Դա Մոուրինյոյի հերթական «տեխնիկական» որոշումն էր:
Սակայն նույնիսկ Մոուրինյոն անկարող եղավ ճակատագրի դեմ: Խաղի 5-րդ րոպեին Անտոնիո Ադանը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց մրցակցին՝ ստանալով կարմիր քարտ ու թիմին բերելով 11 մետրանոց:
Դարպասում տեղ զբաղեցրեց Իկեր Կասիլյասը՝ փոխարինելով Խոսե Կալյեխոնին:










































