Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները դժգոհ են թիմի գրանցած վերջին արդյունքներից և բացատրություններ են պահանջում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերից: Այդ մասին հայտնում է givemesport.com-ը:
Երկրպագուներից շատերը մասնագետի հրաժարականն են պահանջում: Նրանք ցանկանում են, որ «Արսենալ»-ը նոր մարզիչ ունենա, ում գլխավորությամբ թիմը լուրջ հաջողությունների կհասնի:
Նշենք, որ եթե ճնշումն ավելանա, Վենգերը կարող է չերկարաձգել անձնական պայմանագրի ժամկետն ու հեռանալ ակումբից:








































