ԱՄՆ 8 կոնգրեսականներ ՆԱՏՕ-ին առաջարկել են Ֆրանսիայից գնել Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» ուղղաթիռակիրները: Այս մասին հաղորդում է Euobserver-ը:
Համապատասխան նամակը կոնգրեսականները հղել են դաշինքի ղեկավար Յենս Սթոլթենբերգին:
Կոնգրեսականները կոչ են արել գնել կամ վարձակալել այդ ուղղաթիռակիրները: Նրանց կարծիքով՝ նման որոշումը կթեթևացնի Ֆրանսիայի ֆինանսական կորուստները:









































