Քվենտին Տարանտինոն ու Վայնշտեյն եղբայրների պրոդյուսերական ընկերությունը (TWC) մտածել են այն մասին, թե ինչպես արտահոսքից պաշտպանեն «Գարշելի ութնյակը» ֆիլմի սցենարը՝ հայտնում է THR-ը:
TWC ընկերությունը հայտնել է, որ Տարանտինոյի նոր նախագծում ներդրումներ կատարել ցանկացողները պարտավոր են սցենարը կարդալ հսկողության ներքո՝ Բևերլի Հիլզում պրոդյուսերների գրասենյակում:
Իր նոր վեսթեռնը Տարանտինոն կսկսի նկարահանել այս տարվա վերջին:
Ռեժիսորն այդկերպ ցանկանում է արտահոսքից պաշտպանել նորովի վերաշարադրված սցենարը այս տարեսկզբին տեղի ունեցած միջադեպից հետո:







































