Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Արա Այվազյանին Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու և համատեղության կարգով, այդ պաշտոնում Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին նշանակելու մասին (նստավայրը՝ Ստոկհոլմ): Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։











































