Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարծում է, որ դեռ իր լավագույն խաղը չի ցուցադրում: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ևս կարծում է, որ խաղացողի լավագույն տարիները մեկնարկում են 26 տարեկանից հետո:
«Դժվար է ասել՝ անցկացնում եմ կարիերայիս լավագույն պահերը, թե ոչ: Շատ եմ աշխատում ու զգում եմ, որ լավ եմ խաղում: Ինձ մոտ ամեն ինչ ստացվում է:
26 տարեկան եմ և կարծում եմ, որ լավագույն տարիներս դեռ առջևում են: Միշտ լսել եմ, որ ֆուտբոլիստն իր լավագույն խաղը ցուցադրուամ է 26 տարեկանից հետո: Հուսով եմ՝ այն կգործի նաև իմ պարագայում»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է AS-ը:







































