Բրիտանացի հայտնի թենիսիստ Էնդի Մարեյը, հաղթելով Բրիսբենի մրցաշարում, մրցանակաբաշխության ընթացքում հայտարարել է, որ իր տիտղոսը նվիրում է ընկերոջը, որը բուժում է ստանում Շոտլանդիայում:
Հիշեցնենք, որ Էնդին նվաճեց իր 25-րդ տիտղոսը ATP մրցաշարերում՝ առավելության հասնելով Գրիգոր Դիմիտրովի հանդեպ:
«Այս հաղթանակը ես ուզում եմ նվիրել իմ լավագույն ընկերներից մեկին, ով նայում էր խաղն իր բնակարանից»,- հազիվ զսպելով արցունքները՝ ասել է Մարեյը:









































