Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայացած սլովենական «Մարիբոր»-ի դեմ խաղից հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դժգոհ է իր սաների ցուցադրած խաղից և գովեստի խոսքեր հասցեագրել մրցակցի դարպասապահին: Հիշեցնենք` լոնդոնցիներն արտագնա հանդիպումն ավարտվել են ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Առաջին խաղակեսում վատ էինք խաղում: Միայն բաց թողնված գոլից հետո մենք կարողացանք կենտրոնանալ: Մենք պետք է հաղթեինք: Բայց չցուցադրելով պատշաճ մակարդակի խաղ ամբողջ հանդիպման ընթացքում և փայլուն խաղ ցուցադրելով միայն վերջին 30 րոպեներին, թիմը կարող է բախվել մրցակցի դարպասապահի գերազանց խաղին:
Ես դժգոհ եմ սաներիս ցուցադրած խաղից և դժգոհ եմ արդյունքից: Ընդմիջումից հետո վստահ էի, որ կարող էինք ավելի լավ խաղալ և իրավացի էի: Մենք գոլեր խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք: Բայց «Մարիբոր»-ի դարպասապահը գերազանց խաղ ցուցադրեց»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































