Այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին,
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղընկերներիս: Առանց նրանց ես այս նվաճմանը չէի հասնի: Շնորհակալ եմ նաև ընտանիքիս, իմ երկրպագուներին ու բոլոր նրանց, ում շնորհիվ ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում:
Անչափ ուրախ եմ, որ երրորդ անգամ ստանում եմ «Ոսկե խաղակոշիկ»-ը: Ամեն օր զգում եմ, որ երկրպագուները ցանկանում են, որ ես մնամ այստեղ: Խոստանում եմ, որ խաղադաշտում կփոխհատուցեմ այն սերն ու հարգանքը, որը երկրպագուները տածում են իմ նկատմամբ»-,ասել է Ռոնալդուն:
Լա Լիգայի 2013/2014 թվականների մրցաշրջանում Ռոնալդուն դարձել է 31 գոլի հեղինակ:








































