Իտալական «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն չի մասնակցի Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Միլան» – «Սիենա» խաղին:
Բանն այն է, որ բրազիլացին վերջին շրջանում պարբերաբար չի մարզվել իտալական ակումբի հետ, քանի որ տրամադրվել է «Սանթոս» տեղափոխությանը, բայց և այնպես կողմերին համաձայնության գա չի հաջողվում:
Նշենք, որ 18 տուրից հետո «Միլան»-ն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:










































