Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Գալաթասարայ»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Թիմս հաղթելու մեծ ցանկություն ուներ: «Գալաթասարայ»-ը նույնպես պահեր էր ստեղծում, բայց մենք կարողացանք ընդհատել դրանք: Անհրաժեշտ դրվագներում գոլեր խփեցինք, որոնք էլ հաղթական դարձան:
Կլինեմ անկեղծ. մեր հաղթանակին չէի կասկածում: Բայց մենք պետք է հաղթեինք` ցուցադրելով գերազանց ֆուտբոլ»,- Sky Sports-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:







































