Երկրի կառավարումը չպետք է իրականացվի կուլուարներից, քանի որ այդ մոդելը սպառնում է պետական ինստիտուտներին: Այս մասին երեկ Վիեննայում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով դատախազության և Պաշտպանության նախարարության միջև ակնհայտ դիմակայությունը:
«Քաղաքական դիմակայությունը սպառնալիք է ստեղծում պետական ինստիտուտների գործունեության համար: Մենք ուշիուշով հետևում էինք կոալիցիայում տիրող ճգնաժամին և կարծում էինք, որ այն պետք է լուծվի ներքին ռեսուրսների կիրառմամաբ: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ երկրի կառավարումը չպետք է իրականացվի կուլուարներից, այդ գործառույթը պետք է իրենց վրա վերցնեն ուժեղ պետական ինստիտուտները»,- ասել է նախագահը, որի խոսքերը մեջբերում է «Կավկազ Օնլայն»-ը:
Մարգվելաշվիլին ընգծել է, որ քաղաքական դիմակայությունը սպառնալիք է ստեղծում երկրի եվրաինտեգրացման, ինչպես նաև երկրի «ինքնիշխանության երաշխավոր» հանդիսացող բանակի ճանապարհին:
«Ելնելով վերը նշվածից՝ ես պատրաստվում են անմիջապես Վրաստան վերադառնալուց հետո զբաղվել այդ խնդրի լուծմամբ»,- ընդգծել է Մարգվելաշվիլին:











































