Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով Կասիլյասի՝ հաջորդ խաղին մասնակցելու մասին, հայտարարել է, որ ինքը պատրաստվում է առաջիկա երկու խաղին դարպասապահի դիրքում փոփոխություններ իրականացնել:
«Անգամ Ադանն ու Կասիլյասը չգիտեն՝ ով է մասնակցելու հաջորդ խաղին: Նա, ով չխաղաց «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին, չի մասնակցի նաև «Սելտա»-ի դեմ գավաթային հանդիպմանը: Յուրաքանչյուր դիրքում ցանկացած ֆուտբոլիստ պիտի վստահությամբ հանդես գա. դա շատ կարևոր է»,- ասել է Մոուրինյոն:










































