Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ անհանգստացած չէ իր թիմին վերաբերող քննադատություններից: «Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչը նշել է, որ ամբողջովին կենտրոնացած է իր աշխատանքի վրա:
«Ինձ չի անհանգստացնում, թե ինչ են խոսում մեր մասին: Այժմ մտածում եմ միայն այն մասին, որ թիմը բարելավի խաղային որակները:
Լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ վստահում եմ սաներիս»,- Sport-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը:








































