ԱՄՆ-ի Ջերսի Սիթի քաղաքում 50-րդ հարկից ընկած քանոնը սպանելէ շինհրապարակում աշխատող շինարարին: Ոստիկանների խոսքերով՝ դեպքի պահին զոհվածի գլխին սաղավարտ չի եղել, գրում է Associated Press-ը:
Հասարակական անվտանգության հարցերով քաղաքային դեպարտամենտի ներկայացուցիչ Քարլի Բոլդվինի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին: Կես կիլոգրամ կշռող քանոնը ընկել է 50-րդ հարկում աշխատող բանվորի ձեռքից: Գետնից հինգ մետր բարձրության վրա այն հարվածել է շինարարական տեխնիկային և թռել դեպի 58-ամյա Հարի Անդերսոնը: Անդերսոնի գլխին պաշտպանիչ սաղավարտ չի եղել, նշել է ոստիկանությունը:
Տուժողը մահացել է հիվանդանոցում՝ դեպքից մեկ ժամ անց:










































