Ամերիկյան The New York Times պարբերականը հայտնել է, որ լեգենդար հեծանվորդ Լենս Արմսթրոնգը, ով մինչ այժմ չէր խոստովանում, որ դոպինգ է օգտագործել (որի պատճառով զրկվեց «Տուր դե Ֆրանս»-ի չեմպիոնական 7 տիտղոսներից), կարող է խոստովանել, որ օգտագործել է արգելված խթանիչներ:
Արմսթրոնգին մոտ գտնվող աղբյուրը, հայտարարել է, որ ամերիկացին մոտ ժամանակներս կարող է հրապարակային խոստովանություն կատարել` մրցաշարերին մասնակցելու թույլտվություն ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Արմսթրոնգը ցմահ որակազրկում է ստացել և չի կարող մասնակցել որևէ մրցաշարի, որտեղ իրենց գործունեությունն են ծավալել USADA և WADA հակադոպինգային ծառայությունները:









































