«Ռոմա»-ի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին մեկնում է դիտելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունը` հատուկ «Ֆլամենգո»-ի18-ամյա կիսապաշտպան Ադրիանի խաղին հետևելու նպատակով: Այդ մասին է հայտնել Football Italia-ն:
Այս ֆուտբոլիստին հայրենիքում «նոր Զիկո» են անվանում: Նախորդ ֆուտբոլային տարվա վերջում IBWM-ն ընդգրկել է երիտասարդ տաղանդին այն 100 ֆուտբոլիստների ցուցակում, ում պետք է ուշադրություն դարձնել առաջիկայում:







































