Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գլխավորել է 21-րդ դարի լավագույն դարպասապահների ցուցակը` ֆուտբոլի պատմության և վիճակագրության Միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով:
Քվեարկության արդյունքում 34-ամյա Բուֆոնն ընդամենը 1 միավորով շրջանցել է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ում IFFHS-ը ճանաչել է 2012 թվականի լավագույն դարպասապահ:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Չելսի»-ի դարպասապահ չեխ Պետր Չեխը, այնուհետև` Էդվին վան դեր Սարն ու Օլիվեր Կանը, ովքեր արդեն ավարտել են կարիերան:









































