Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը չի դիտարկում մարզական կարիերան արտասահմանյան ակումբում շարունակելու տարբերակը:
Գերմանական Bild պերբերականի տեղեկություններով՝ Ռոյսն ընթացիկ մրցաշրջանից հետո որոշում է կայացնելու «Բավարիա» տեղափոխության կամ «Բորուսիա»-ում մնալու մասին:
Նշվում է, որ «Բորուսիա»-ն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին ու նրան դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ տեղեկատվություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է Ռոյսին 250.000 եվրո շաբաթական աշխատավարձ առաջարկել:








































