«Միլան»-ի պաշտպան Իգնացիո Աբատեն կարող է շարունակել կարիերան Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ում: Այդ մասին հայտնում է Milan News-ը:
Ռուսաստանյան ակումբը հետաքրքրված է Իտալիայի ազգային հավաքականում հայտագրվող ֆուտբոլիստի ծառայություններով:
Միաժամանակ «Միլան»-ը պատրաստ է հրաժարվել Աբատեի իրավունքներից արժանի գումարի դիմաց, որը տվյալ դեպքում կազմում է 10 մլն եվրո:










































